Նոյեմբերի 29–ին կյանքից անժամանակ հեռացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի Ծննդօգնության և բժշկական գինեկոլոգիայի բաժնի ղեկավար Արման Նազինյանը։
«Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնում են, որ 49-ամյա բժիշկը մահացել է սրտի կաթվածից։
«Մենք կորցրեցինք հրաշալի ընկեր ու կոլեգա, պրոֆեսիոնալ բժիշկ, որ դեռ շատ անելիքներ ուներ»,- ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ։