Կոմիտաս 5 Ա հասցեից քիչ առաջ վարչական բերման է ենթարիկվել Տիգրան Խզմալյանը:
Ոստիկանության լրատվության բաժնից Իրավաբան.net-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հատկանիշներով:
Այս պահին նա գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, և արձանագրություն կազմելուց հետո ազատ կարձակվի:
Տեղեկացնենք, որ 182-րդ հոդվածը սահմանում է, որ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: