Ուկրաինայի ժողովուրդն արժանի է բարեկամությամբ ապրել իր սլավոն եղբայրների կողքին․ Լավրով

Ուկրաինայի ժողովուրդն արժանի է բարեկամությամբ ապրել իր սլավոն եղբայրների կողքին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքով ցուցադրված վավերագրական ֆիլմում։ Գրում է РИА Новости-ն։

«Ուկրաինացի ժողովուրդը կազատագրվի նեոնացիստ կառավարիչներից, նա արժանի է բարիդրացիության, բարեկամության, բարօրության մեջ ապրելու իր սլավոն եղբայրների կողքին», – ասել է նախարարը։

Նրա խոսքով, փոփոխությունները, որոնք հանգեցրին Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, իհարկե, տեղի չեն ունեցել առանց արտաքին ուժերի ազդեցության։

————

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել