Կառավարությունը կփոխհատուցի Ազատ Գասպարյանի հուղարկավորության ծախսերը

Վաղը՝ օգոստոսի 22-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ կքննարկվի պետբյուջեից ՀՀ մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու մասին  որոշման նախագծը:

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2013 թվականի ինն ամսում պետք է հատկացվի 1,692.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել