Շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է շենքի (ներառյալ` բնակելի տան), շինության կամ այլ օբյեկտի շինարարության, ինչպես նաև կառուցվող օբյեկտի հետ անխզելիորեն կապված մոնտաժման, գործարկման, կարգավորիչ և այլ աշխատանքներ կատարելու համար:
Կապալառուն, շինարարության ընթացքում հայտնաբերելով նախագծային փաստաթղթերում հաշվի չառնված աշխատանքներ և դրանց հետ կապված լրացուցիչ աշխատանքներ կատարելու և շինարարության նախահաշվային արժեքն ավելացնելու անհրաժեշտություն, պարտավոր է այդ մասին հաղորդել պատվիրատուին:
Տասնօրյա ժամկետում պատվիրատուից իր հաղորդման պատասխանը չստանալու դեպքում կապալառուն պարտավոր է դադարեցնել համապատասխան աշխատանքները` պարապուրդից առաջացած վնասները հաշվարկելով պատվիրատուի հաշվին, եթե դրա համար այլ ժամկետ սահմանված չէ շինարարական կապալի պայմանագրով:
Պատվիրատուն ազատվում է այդ վնասները հատուցելու պարտականությունից, եթե ապացուցում է լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության բացակայությունը: