Սրճարանային կառույցներ են ապամոնտաժվում. Երևանի քաղաքապետարան

Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում տարիներ առաջ տեղադրված ինքնակամ սրճարանային կառույցները: Աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի, որոշ դեպքերում նաև հենց ապօրինություն կատարած քաղաքացիների ուժերով:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:

Համայնքային սեփականության կանաչ գոտիներում գտնվող անօրինական բոլոր շինություններն ապամոնտաժվելու են:

Հաջորդիվ համայնքը կնախաձեռնի տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը՝ դրանք վերադարձնելով քաղաքի բնակիչներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել