Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ,
մայրաքաղաքի Շիրազի-Մազմանյան-Չաուշի փողոցների-Սիլիկյան խճուղու շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում հետիոտների անվտանգության ապահովման, ինչպես նաև ճանապարհային երթևեկության հոսքերի կարգավորման նկատառումով նոյեմբերի 26-ից գործարկվելու են տրանսպորտային և հետիոտնային լուսացույցներ»:
