Ի՞նչ է հանձնարարության պայմանագիրը

Հանձնարարության պայմանագրով մի կողմը (հանձնակատարը) պարտավորվում է մյուս կողմի (հանձնարարողի) անունից և նրա հաշվին կատարել որոշակի իրավաբանական գործողություններ (օրինակ՝ կնքել գործարք, ընդունել գործարքով հանձնման ենթակա գույքը):

Հանձնակատարի կատարած գործարքից իրավունքները և պարտականություններն անմիջականորեն ծագում են հանձնարարողի համար:

Հանձնարարության պայմանագիրը կնքվում է գրավոր, այն ժամկետի նշումով, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից կամ առանց դրա:

Հանձնակատարը պարտավոր է իրեն տրված հանձնարարությունը կատարել հանձնարարողի ցուցումներին համապատասխան, իսկ այդ ցուցումները պետք է լինեն օրինաչափ, իրականացվող և որոշակի:

Հանձնարարողը պարտավոր է հանձնարարության պայմանագրով նախատեսված իրավաբանական գործողությունները կատարելու համար հանձնակատարին տալ լիազորագիր (լիազորագրեր), բացառությամբ, եթե լիազորությունը ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է ներկայացուցիչը (մանրածախ առևտրում` վաճառողը, գանձապահը և այլն):

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել