Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ եւ 7-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությունը՝ կարգադրում եմ.
1.Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչության բյուջետային կառավարման եւ գնումների բաժնի գլխավոր մասնագետ Հեղինե ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան»: