Ի՞նչ կարգով քաղաքացին կարող է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերել

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածը սահմանում է սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը:

Ըստ վերոհիշյալ հոդվածի 5-րդ մասի՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:

ՀՀ Վճռաբեկ դատարանն այս հոդվածի հետ կապված արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելիս էական նշանակություն ունեն ոչ թե գույքի նկատմամբ այլ անձի իրավունքների վերաբերյալ ապացույցները, այլ դրա նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողի կողմից տասը տարի և ավելի բարեխղճորեն, անընդմեջ ու բացահայտ օգտագործելու և տիրապետելու հանգամանքները:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել