«Օրենքի նախագիծը դրեցի շրջանառության մեջ». կարգելվի բոլոր տեսակի հրավառությունների վաճառքը քաղաքացիներին

Կարգելվի բոլոր տեսակի հրավառությունների վաճառքը քաղաքացիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի Սիսակ Գաբրիելյանը:

«Հրավառություններ կիրականացվեն բացառապես տոնական և հատուկ նշանակության միջոցառումներին՝ համայնքի ղեկավարի կամ կառավարության թույլտվությամբ, միայն համայնքի կողմից թույլատրված վայրերում:

Հրավառությունների կիրառությունը, ներկրումը և վաճառքը կթույլատրվի բացառապես լիցենզավորված կազմակերպություններին:

Քաղաքացիներին կթույլատրվի գնել միայն կենցաղային տեսակի հրավառություն (բենգալյան կրակ, տորթի վրա դրվող փոքր հրավառություն եւ այլն):

Շուրջ երկու տարի առաջ Տիգրան Ավինյանի հետ մշակած օրենքի նախագիծը, Արտակարգ իրավիճակների նախարարության հետ որոշակի լրամշակելուց հետո այսօր դրեցի շրջանառության մեջ:

Երևանի փոխքաղաքապետը երեկ ավագանու նիստում ներկայացրեց ՏԻՄ որոշումը, որով սահմանվեցին Երևանի այն վայրերը, որտեղ հնարավոր կլինի տոնական և հատուկ նշանակության օրերին իրականացնել հրավառություն (Հանրապետության Հրապարակ, Ազատության Հրապարակ)

Հ.Գ. Օրենքի նախագիծը Խորհրդարանում հավանության արժանանալու դեպքում նոր կարգը կգործի 2023թ հունիսից»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել