Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում առկա է թափուր հաստիք

ԱՀ Նախագահի աշխատակազմը հայտարարում է աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հանրային կապերի և տեղեկատվական քաղաքականության համակարգման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 01-4.1-2) թափուր պաշտոնի մասին։

Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հայտարարությունից:

Գործող հավաստագիր ունեցող քաղաքացիները սույն հայտարարության հրապարակման հաջորդ օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում տվյալ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ԱՀ Նախագահի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. գրավոր դիմում.
2. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճեն.
3. աշխատանքային գրքույկի պատճեն (ունենալու դեպքում).
4. արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.
5. մեկ լուսանկար՝ 3×4 սմ չափսի.
6. անձնագրի պատճեն։

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Նախագահի աշխատակազմ (հասցեն՝ ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց 3, հեռ. 047-96-35-15)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել