ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնում է, որ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ:
«Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում ենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցությանպատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։
Հայցի առիթը նոյեմբերի 3-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր օգտահաշվով Աննա Մկրտչյանի կողմից արված արտահայտություններն են»։