Աննա Վարդապետյանի հրամանով նշանակվել է Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ

Նոյեմների 10-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հրաման է ստորագրել, որում ասվում է․

«Վազգեն Գեղամի Ավետիսյանին նշանակել ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին՝ ս․թ․ նոյեմբերի 11-ից»։

Iravaban.net-ը տեղեկանում է, որ հրամանի համաձայն՝ նրա հատուկ քննչական ծառայությունում շնորհված արդարադատության առաջին դասի աստիճանը կհամապատասխանեցվի մասին արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել