Ես նույնպես հույս եմ հայտնում, որ գործով կիրականացվի արդար քննություն. փաստաբանը՝ ՀՀ վարչական դատարանի հայտարաության մասին

ՀՀ վարչական դատարանը նոյեմբերի 22-ին հայտարարություն էր տարածել, որով հերքում էր փաստաբան Լուսինե Վիրաբյանի հրապարակումներն այն մասին, թե դատարանում քննված գործով «Հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշումը երրորդ անձի կողմից ստանալ-չստանալու վերաբերյալ ապացույցները գործից «անհետացել» են:

Փաստաբան Լուսինե Վիրաբյանն անդրադարձել է ՀՀ վարչական դատարանի տարածած հայտարարությանը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հերքման հերքում,

Ի պատասխան Բարձրագույն դատական խորհրդի կողմից 22.11.2022թ._ին տարածված հերքման, ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել հետևյալը.

1. Վճռաբեկ դատարանը ստացել է էլեկտրոնային կրիչը, որին անդրադարձել է նաև որոշմամբ, որի սքրինը ներկայացնում եմ ստորև։

2. Հիշատակվող ապացույցները ներկայացվել են.

ա)Վարչական դատարանի նախագահին,

բ) Վարչական դատարանի գրասենյակի պետին,

գ) Վարչական վերաքննիչ դատարանի նախագահին,

դ) Վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի ղեկավարին,

ե) Արդարադատության նախարարին,

զ) Գլխավոր դատախազին,

է) գործով հետաքննիչին,

ը) Գործը քննող քննիչին։

Եթե Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում նյութերին, պարտավորվում եմ նաև ներկայացնել վերջինիս` հետաքրքրությունը փարատելու, իրականությանը փաստերով ծանոթանալու համար։

Նաև նշել, որ չեմ առարկում անձամբ հանդիպել Բարձրագույն դատական խորհուրդ The Supreme Judicial Council of RA-ի ներկայացուցիչների հետ` իրեղեն ապացույցները փաստական տվյալներով համադրված հիմնավորումներով ներկայացնելու նպատակով։

Ավելացնեմ, որ ես նույնպես հույս եմ հայտնում, որ գործով կիրականացվի արդար քննություն (թեև` ունեմ հակառակի վերաբերյալ հիմնավոր կասկածներ), և մեղավորները կպատժվեն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել