Ի՞նչ կարգով քաղաքացին իրավունք ունի բողոքարկել հետաքննության մարմնի աշխատակցի կամ դատախազի անօրինական որոշումները

Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի մեկնաբանությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վալերի Գրիգորյանի վերաբերյալ գործով 2008թ. հուլիսի 25-ին կայացված թիվ ԵԿԴ/0031/11/08 որոշմամբ, որում իրավական դիրքորոշում է արտահայտել քրեական գործ հարուցելու մասին որոշման՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա հանդիսանալու հարցի վերաբերյալ:

Վերոնշյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանն այն տեսակետն է արտահայտել, որի համաձայն՝ եթե հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումները և գործողությունները խախտում են անձի իրավունքները և օրինական շահերը, ապա ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` դատական պաշտպանության իրավունքի ուժով դրանք ենթակա են դատական կարգով բողոքարկման:

Քանի որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված բողոքարկման ենթակա որոշումների շարքում, ուստի որպեսզի մինչդատական վարույթի ընթացքում քրեական գործ հարուցելու մասին որոշումը լինի դատական բողոքարկման առարկա, պետք է պարզել, թե քրեական գործ հարուցելու մասին որոշումը խախտում է անձի իրավունքները և օրինական շահերը, թե՝ ոչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել