Դավիթ Բալայանը կնշանակվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր. ԲԴԽ որոշում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում առաջարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի թեկնածությունը։

«Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի թեկնածու Դավիթ Բալայանին առաջարկել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով»,- նշվում է ԲԴԽ որոշման մեջ, որն արդեն ուղարկվել է ՀՀ նախագահին։

Նշենք, որ Դավիթ Բալայանն առաջին անգամ դատավոր է նշանակվել 2001 թվականին՝ զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել