Սերգեյ Լավրովը Երևանում է

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան:

Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ էլ Սերգեյ Լավրովին դիմավորել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

ՌԴ ԱԳ նախարարը Երևանում մասնակցելու է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել