Քրեական գործի հարուցումը մերժված նյութերի համար միասնական պահպանման ժամկետ կսահմանվի․ նախագիծ

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծ։

Դրանով առաջարկվում է քրեական գործի հարուցումը մերժված նյութերի համար տարբերակված (ըստ ծանրության աստիճանների) պահպանության համար սահմանել միասնական 1 տարի պահպանման ժամկետ։

Նախագիծը ներկայացրած մարմինը գտնում է, որ գործող իրավակարգավորումների լույսի ներքո մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը նախապատրաստված և քրեական գործ հարուցելը մերժված նյութերը 5, 10, 15 տարի, առավել ևս «մշտական» պահպանելը իրավական կամ որևէ այլ նպատակահարմարություն չի ներկայացնում, ինչը հավելյալ հանգեցնում է նաև ավարտված փաստաթղթերի պահպանման համար նախատեսված աշխատասենյակների ինքնանպատակ ծանրաբեռնումը։

«Հաշվի առնելով, որ քրեական գործի հարուցումը մերժված նյութերն ավարտից հետո անցնում են փաստաթղթերի համար նախատեսված որոշ ընթացակարգերով, ինչպիսին են դրանց կենտրոնացումը անվանացուցակային գործերում (250 թերթ), ներքին ցուցակների կազմումը, կարումը, համարակալումը  և գործերի հաշվառումը «Գործավարությամբ ավարտված գործերի և մատյանների հաշվառման» մատյանում, ինչի համար նախատեսված ժամանակը, նյութերի մեծ ծավալով պայմանավորված, կարող է զբաղեցնել դրանց ավարտին հաջորդող տարվա մի մասը, բայց ոչ ուշ, քան տարեվերջը, ուստի դրանց պահպանման համար առաջարկվում է առավել գործուն 1 տարի ժամանակ»,-նշվում է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել