Տարածաշրջանի «տղա» խաղացող Ալիևը մոռացել է, որ իր բռնապետական վարչակարգի մայրաքաղաքն էլ քույր ունի․ ադրբեջանագետ

Ալիևը երեկ հերթական հեգնական արտահայտություններն էր հնչեցրել հայ-ֆրանսիական բարեկամության վերաբերյալ։ Այս մասին գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Նա նշել էր, թե Հայաստանն ու Ֆրանսիան իրար քույրեր են անվանում, կարող են եղբայր կոչել, բայց քույր են կոչում։ Տարածաշրջանի «տղա» խաղացող Ալիևը մոռացել է, որ իր բռնապետական վարչակարգի մայրաքաղաքն էլ քույր ունի` հանձին Բիշքեքի։ Այնպես որ խոսելուց առաջ մի քիչ մտածելը չի խանգարի Բաքվի բռնապետին»,-նշել է նա։

Նոյեմբերի 21-ին Ալիևը իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության հիմնադրման 30-ամյակին նվիրված համաժողովում հետևյալ միտքն է հնչեցրել․

«Վերջերս Ադրբեջանի դեմ կեղտոտ սադրանք էր ծրագրվում Ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակներում, որի անդամ չենք, բայց ինչ-ինչ պատճառներով Հայաստանը անդամակցում է։ Այս սադրանքի հեղինակը Ֆրանսիան էր, այն Ֆրանսիան, որն այժմ հովանավորում է Հայաստանը։ Նրանք միմյանց քույրեր են անվանում: Նրանք կարող էին միմյանց եղբայր անվանել, բայց չգիտես ինչու ասում են՝ քույր»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել