Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 11-ին ստորագրված հրամանագրով ներում է շնորհել մեկ դատապարտվածի, մերժել 16 դատապարտվածների խնդրագրերը։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագահը հիմք է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը և ներում շնորհել Գ․ Ստեփանյանին։ Նշվում է, որ Ստեփանյանը զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, սակայն նստել է մեքենայի ղեկին։
Գ․ Ստեփանյանն ազատվել է հիմնական պատժի՝ 200 հազար դրամ վճարելու կրումից։
Նշենք, որ ներման խնդրագրեր են ներկայացրել ևս 16 դատապարտվածներ, սակայն դրանք մերժվել են։