Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 22-ին, ժամը 09:00-ից մինչև 16:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը:
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ գործընթացը համակարգող Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պատճառված անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը, համոզմունք է հայտնել, որ վերջնարդյունքում կարդարացվեն երևանցիների սպասումները և մայրաքաղաքն այս տարի կառանձնանա գեղարվեստական լուսավորության ինքնատիպ լուծումներով:
Նշվել է նաև, որ հնարավորության դեպքում ձևավորման աշխատանքները կազմակերպվում են գիշերային ժամերին՝ երթևեկությանը չխոչընդոտելու համար: