Մեկ շաբաթում 2826 խախտում է հայնաբերվել․ ՃՈ ուժեղացված ծառայությունը՝ մարզերում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 14-ից 21-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2826 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 26 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 29 վարորդ։ 17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 5-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 87-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 12 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել