ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակչի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերի 18-ին Երևանի բնակիչը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, իրենց շենքի բակում 18-ամյա երիտասարդի ծնողի հասցեին հայհոյանքներ է հնչեցրել, որից հետո վերջինս ընկերների հետ եկել է շենքի բակ և սուր առարկայով հարվածել նրա ձախ ոտքին:
Նախաքննության ընթացքում 18-ամյա երիտասարդը հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերվել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: