Մենք մեր երեխաներին չենք սովորեցնում ամենակարևոր բաներից մեկը. փոխնախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մենք մեր երեխաներին չենք սովորեցնում ամենակարևոր բաներից մեկը՝ սխալվել ու հասկանալ, որ սխալվելը սովորելու ու ապրելու անբաժանելի մաս է, չվհատվել սխալներից, սովորել սխալներից, սխալից ճիշտը գտնելու մոտիվացիա ստանալ, սխալը մեր երեխաներին հենց այս պատճառով շատ հաճախ կոտրում է, որովհետև մենք՝ մեծերս էլ շատ հաճախ չգիտենք՝ ինչպես հասկանալ և ընդունել մեր սխալները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել