Բելգիական ընտանեկան իրավունքը զիջո՞ւմ է հայկականին

Կատարենք մի փոքր համեմատություն Հայաստանի և Բելգիայի ընտանեկան իրավունքների, իսկ ավելի կոնկրետ` ամուսնությունը լուծելու ընթացակարգերի միջև:

Այսպես.

Քաղաքացիական կացության ակտերի մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` ամուսնալուծության պետական գրանցման հիմքերն են՝

ա) ամուսինների համատեղ դիմումը՝ ՔԿԱԳ մարմիններում ամուսինների միջև փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար.

բ) ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով.

գ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքերում (երբ բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը, երբ ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմիններում կատարելուց, կամ երբ ամուսինները ցանկանում են ամուսնությունը լուծել դատական կարգով՝ փոխադարձ համաձայնությամբ):

Ի տարբերություն մեր օրենսդրության` բելգիական ընտանեկան իրավունքը մի փոքր այլ մոտեցում է դրսևորում այս հարցի շուրջ:

Մասնավորապես, բելգիական ընտանեկան իրավունքը նույնպես նախատեսում է ամուսնությունը լուծելու երկու հիմք` ամուսինների փոխադարձ համաձայնությամբ և դատական կարգով, սակայն սահմանում է, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ամուսնությունը կարող է լուծվել միայն այն դեպքում, երբ լրացել է ամուսինների առնվազն 20 տարին և վերջիններս գտնվում են ամուսնության մեջ 2 և ավելի տարի:

Կարծում ենք, բելգիական ընտանեկան իրավունքը որոշակիորեն սահմանափակում է անձի իրավունքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել