Ի՞նչ ժամկետներում պետք է որոշում կայացվի քաղաքացիական ու վարչական գործերով վերաքննիչ բողոքի ընդունման վերաբերյալ

Քաղաքացիական ու վարչական գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

Քաղաքացիական գործերով վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում: Այդ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան վերջնաժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

Որոշման մեջ նշվում են գործի քննության ժամանակն ու վայրը և այն պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

Վարչական գործերով ևս վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։

Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո վերաքննիչ դատարանը իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ կարող է կասեցնել բողոքարկվող դատական ակտի կատարումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել