Ղազախստանի Հանրապետությունում նախագահի առաջիկա արտահերթ ընտրություններին ընդառաջ այսօր տեղի ունեցավ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական խմբի խորհրդակցությունը։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
«ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական խմբի համակարգողի իմ գործառույթների շրջանակում հանդիպումներ ունեցա նաև Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մեջիլիսի և Սենատի ղեկավարության հետ։
Այցելեցինք «Ամանաթ» կուսակցության հանրապետական հանրային շտաբ, «Ղազախստանի ժողովրդական կուսակցության» և «Ակ Ժոլ» կուսակցության նախընտրական շտաբեր։
Օրն ամփոփվեց Ղազախստանի Հանրապետության արհմիությունների ֆեդերացիայի ղեկավարության հետ հանդիպմամբ»,-նշել է նա։