Թմրամիջոց` ավտոմեքենայի բեռնախցիկից

«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 16-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու ասկածանքով, Մուշ-2 թաղամասի թիվ 72 շենքի դիմացից իր «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արտուշ Մ.-ին և նրա 15-ամյա ուղևորուհուն:

Ավտոմեքենայի զննությամբ բեռնախցիկից հայտնաբերվել է 130 սմ բարձրությամբ, 93 գ կշռով կանեփանման բուսատեսակի 1 ցողուն:

Արտուշ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, մարիխուանա թմրամիջոց է, որն ինքը քաղել է Ղարիբջանյան փողոցի թիվ 1 գերեզմանատան մոտից, ծխելու միջոցով օգտագործելու համար:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել