Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 18-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Սոսի Գրիգորյանին նշանակել Երևան քաղաքի դատախազի պաշտոնին՝ ազատելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից»։
Երևան քաղաքի նորանշանակ դատախազ Լիլիթ Գրիգորյանը 1996 թվականից աշխատում է ՀՀ դատախազության համակարգում:
Մասնավորապես.
- 20.05.1996 – 21.12.1998 թվականներին – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն՝ որպես ստաժոր,
- 21.12.1998 – 12.01.1999 թվականներին – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ,
- 12.01.1999 – 08.04.2003 թվականներին – Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի օգնական,
- 08.04.2003 – 30.11.2007 թվականներին – Երևան քաղաքի դատախազի օգնական,
- 30.11.2007 – 31.10.2013 թվականներին – Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ,
- 31.10.2013 – 18.11.2022 թվականներին – Երևան քաղաքի դատախազի տեղակալ: