Երաշխավորվել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 5 կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2022 թվականի նոյեմբերի 18-ի 1473-Ա հրամանով երաշխավորվել են հինգ կազմակերպություններ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով:

Նախարարի հրամանով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝

  • «Էդիթ Պրինտ» ՍՊԸ,
  • «Հովակիմյան Գրուպ» ՍՊԸ,
  • «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ,
  • «Վարդանանք Կրթահամալիր» ՍՊԸ,
  • «Քայլ առ քայլ» ԲԿ:

Երաշխավորված կազմակերպությունների ընտրությունը կատարվել է համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 27-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգի: Հիմք են ընդունվել հիշյալ կարգի պահանջներին համապատասխան վերապատրաստող կազմակերպության ընտրության համար ձևավորված հանձնաժողովի գնահատման արդյունքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել