Բարեկենդանը Հայաստանում կնշվի նոյեմբերի 20-ին

Հիսնակը հիսնօրյա Պահքի շրջան է, որը նախորդում է Աստվածահայտնության տոնին:

Հիսնակաց Բարեկենդանը 7 օրերի շարժականությամբ նշվում է նոյեմբերի 15-ից մինչև 21-ը:

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:

Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը, հավանաբար, կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ միմյանց մաղթում էին բարի կենդանություն:

Հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և դարձրեց Մեծ պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն: Այն տևում էր երկու շաբաթ՝ անմիջականորեն հաջորդելով Ս. Սարգսի տոնին և ավարտվելով Մեծ պասով: Մեծ պահքին նախորդող կիրակին Բուն բարեկենդանի օրն էր:

Պահքի կարևոր լինելը մարդկանց ցույց է տվել Քրիստոսը: Նա անապատում 40 օր է անցկացրել: Մարդիկ Հիսուս Քրիստոսի օրինակով են պահում Մեծ պահքը: Մեծ պահքի 40 օրերին գումարվել են նաև Զատկին նախորդող 9 օրերը, և այն տևում է 49 օր: Մեծ պահքն ավարտվում է Զատկի` Հիսուս Քրիստոսի Հարության տոնով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել