Ռուբեն Վարդանյանի` Ալիևին տված պատասխանից հետո ադրբեջանական քարոզչադաշտը անցել է նոր հարձակման․ ադրբեջանագետ

Ինչպես և կանխատեսելի էր, Ռուբեն Վարդանյանի` Ալիևին տված պատասխանից հետո ադրբեջանական քարոզչադաշտը անցել է նոր հարձակման։ Այս մասին հայտնում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Այս քարոզչական հոդվածների ուսումնասիրության իմաստն այն է, որ դրանք ևս մեկ անգամ ի ցույց են դնում Ադրբեջանի ագրեսիվ նպատակները։ Հակառուսական երանգներով այս նյութում չգիտես ինչու որոշել են նաև պաշտպանել Փաշինյանին` պնդելով, թե իբրև ռուսները փորձել են մի քանի անգամ ազատվել Փաշինյանից, բայց չի հաջողվել, դրա համար Վարդանյանն է հայտնվել ասպարեզում։

Ակնհայտ է, որ հոդվածագիրը լավ չի հասկանում մեր քաղաքական դաշտը ու Փաշինյանի մոտեցումները ՌԴ-ի հանդեպ կամ չեն ուզում նկատել Փաշինյանի լոյալությունը ՌԴ-ին։ Ինչևէ, այստեղ ուշագրավ է, որ հոդվածի վերջում, անդրադառնալով Վարդանյանի պատասխանի այն հատվածին, որտեղ վերջինս կոչ է անում չգնալ նոր պատերազմի, այլ բանակցել, հոդվածագիրը նշում է, որ «մի անգամ հաղթել ենք, մի հատ էլ կհաղթենք…»։ Այսինքն` ակնհայտ խոստովանում են իրենց ռազմատենչ պլանների մասին մեր «խաղաղատենչ» դրկիցները»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել