Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 15-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ փորձի փոխանակման նպատակով 2022 թվականի նոյեմբերի 21-25-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, Զարուհի ԲԱԹՈՅԱՆԻՆ, Գայանե ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ եւ Մարիամ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)»: