Վստահ եմ՝ կարդացել եք Պեմզաշենի աղմկահարույց սպանության մանրամասները: Այս մասին գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
«Սարսռում եմ մարդկային դաժանության նման չափերից…
Գիտե՞ք, որ հարևանուհին լսել է բղավոցի ու լացի ձայները, բայց, ինչպես ինքն է մեկնաբանում՝ մտածել է ընտանեկան վեճ է, մայրը ծեծում է «սեփական» երեխաներին ու չի խառնվել, հանգիստ պառկել, քնել է: Ե՞րբ պետք է հասկանանք, որ անգամ մայրը «սեփական» երեխային ծեծելու իրավունք չունի, անգամ ամուսինը «սեփական» կնոջը ծեծելու իրավունք չունի, անգամ եղբայրը «սեփական» քրոջը ծեծելու իրավունք չունի… Ե՞րբ պետք է հասկանանք, որ անտարբերությունը ամենավատն է բոլոր պահվածքներից: Իսկ միգուցե հնարավոր լինե՞ր կանխել մոր ու երկու երեխաների սպանությունը, եթե մարդիկ անտարբեր չլինեին:
Բայց չէ, մենք նախընտրում ենք չխառնվել, վատամարդ չլինել, քաղմասում չհայտնվել… ոչինչ, հետո հանգիստ կսգանք… Ներեցեք անկեղծ պոռթկման համար, չդիմացա:
Անտարբեր մի՛ եղեք ոչ մի հավանական բռնության հանդեպ, խնդրում եմ»,-գրել է նա: