Հայաստանի սահմանն ապօրինի հատելու համար ադրբեջանցի է ձերբակալվել

Լոռու մարզի Ճոճկան գյուղի մոտակայքում սահմանն ապօրինի և առանց փաստաթղթերի հատելու համար ադրբեջանցի է ձերբակալվել:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ադրբեջանցին Վրաստանի քաղաքացի է: Հայ սահմանապահները օրինազանցին ձերբակալել են օգոստոսի 18-ին: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ադրբեջանցին Սադախլո գյուղի բնակիչ Ալահվերդի Փելենգովն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել