Շիրակի մարզպետին արձակուրդ կտրամադրվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 17-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 9 աշխատանքային օր՝ 2022 թվականի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 2-ը ներառյալ:

2. Նազելի Բաղդասարյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել