Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 55-Ա հրամանի համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին, հրավիրել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդից:
Նշվում է, որ այն կանցկացվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
