«Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հաշվի առնելով Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը` մենք` Բևեռի երիտասարդներս, շտապ կարգով իրականացնելու ենք նստացույց։
Մեր պահանջն է՝ հարգել մարդու կյանքի և առողջության իրավունքները, ըստ այդմ, քաղաքական պատվերի շրջանակներում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անարդարացիորեն բանտված Վարուժան Ավետիսյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց` կյանքին սպառնացող վտանգը կանխելու նպատակով։
Կոչ ենք անում մասնավորապես երիտասարդությանը մաս կազմել մեր արդարացի պահանջին և միանալ նստացույցին։
Նստացույցը տեղի կունենա Վազգեն Սարգսյան փողոց 3/8 հասցեում՝ ՀՀ արդարադատության նախարարության շենքի մոտ, ուրբաթ օրը` նոյեմբերի 18-ին, ժամը 11:00-ից սկսած։
Վարուժան Ավետիսյանի կյանքն է վտանգված։ Ժամանակը չի սպասում»: