Արմեն Աշոտյանին երեկ առավոտյան արգելվել է մեկնել երկրից՝ մասնակցելու Լիսաբոնում կայանալիք ԵԺԿ Քաղաքական համաժողովին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի պատագամավոր Թագուհի Թովմասյանը:
«Սա անթույլատրելի է՝ հաշվի առնելով այն պարզ իրողությունը, որ Աշոտյանը որևէ գործում որպես մեղադրյալ ներգրավված չի եղել:
Այսինքն՝ նրա նկատմամբ կիրառվել է մոտեցում, որը կամայականության լրջագույն կասկածներ է հարուցում:
Գրություն եմ պատրաստում ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով համապատասխան պարզաբանումներ ՀՀ քաղաքացի Արմեն Աշոտյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
Հիշեցնեմ՝ ՀՀ Սահմանադրությամբ է սահմանված, որ յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու իրավունք։ Իսկ քաղաքական հրահանգով զանգովի արդարադատություն իրականացնելը մարդու իրավունքների աղաղակող խախտում է, որը խիստ դատապարտելի է»,-նշել է նա: