Զինծառայողների ատեստավորման այս նախագիծն ունի բազմաթիվ ռիսկեր. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ  Կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ և պետական ծառայություններ պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասն» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն:

Նշենք, որ նախատեսվում է ներդնել զինծառայողների ատեստավորման համակարգը, որի արդյունում զինծառայողներին հնարավոություն կտրվի հավելավճար ստանալ:

«Ատեստավորման հետ կապված այս նախագիծն ունի բազմաթիվ ռիսկեր: Առաջին հերթին ռիսկերից մեկն այն է, որ նախագծում սահմանված չէ Կառավարության այն որոշումը, որը կարգավորում է ատեստավորման գործընթացը, այսինքն՝ ի՞նչ չափորոշիչների հիման վրա է կատարվելու, ի՞նչ սկզբունքներով է իրականացվելու: Սա ինչով է կարևոր, որովհետև այս գործընթացի ցանկացած խափանում, այս իրականության մեւ անարդարության ցանկացած դրսևորում Զինված ուժերում բերելու է շատ ավելի ծանր վիճակի, քան մենք այսօր ունենք: Նույնիսկ ամենասկզբունքային և ամենաարդարացի մեխանիզմների ներդրման պարագայում էլ խրախուսման համակարգը պետք է դրվի հատկապես այն ժամանակ, որբ որ բազային աշխատավարձը բերած և հասցված է համապատասխան մակարդակի և երկրորդը՝ մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարներն այնքան ցածր չեն, որքան այս պահին են»,-նշեց Տիգրան Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարը նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում ներկայացնելով նախագիծը նշել է. «Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է Պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քանի 2 անգամ»:

Ի պատասխան պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ օրինակ՝ մարտական ծառայության շարքային պայմանագրային զինծառայողը հնարավորություն կստանա ստանալ 316 հազար դրամ աշխատավարձ, եթե զինծառայողը դրան զուգահեռ անցնում է մարտական հերթապահություն է անցնում, ավելանում է ևս 80 հազար դրամ. «Շուրջ 280 հազար դրամի մասին է խոսքը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել