Կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստին որոշում ընդունեց Երևանի Ամիրյան, Սարյան, Փ. Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի (2006-2020թթ.) իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1402-Ն որոշման և Երևանի քաղաքապետի 28.11.07թ. N 5074-Ա որոշմամբ հաստատված Երևանի քաղաքի Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծով նախատեսվում է Երևանի գլխավոր պողոտայի վերակառուցման և կառուցապատման աշխատանքներ: Կառուցապատման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է Երևան քաղաքի Ամիրյան, Սարյան, Փ. Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. հուլիսի 29-ի «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» N 1224-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետը լիազորվել է Հայաստանի Հանրապետության անունից «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊ ընկերության հետ կնքել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության oտարման մաuին» oրենքի /այսուհետ` Օրենք/ 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` Երևան քաղաքի Ամիրյան, Սարյան, Փ. Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:
Տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով, շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների: Տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է Գլխավոր պողոտան:
Հայաստանի Հանրապետության կառավարության 25.01.2007թ. N 108-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ և 20.11.2008թ. N 1405-Ն որոշման հավելվածի 4-րդ կետերով նշված տարածքի նկատմամբ արդեն իսկ ճանաչվել էր բացառիկ` գերակա հանրային շահ և տարածքի ձեռքբերող էր ճանաչվել «Լիդեր Մոբիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Ձեռքբերողը պարտավոր է մինչև բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության որոշմամբ uահմանված uեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետից oտարվող uեփականության uեփականատերերին և oտարվող uեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ձևով ուղարկել uեփականության oտարման պայմանագրի (այuուհետ` oտարման պայմանագիր) նախագիծը»: Հաշվի առնելով, որ վերը նշված որոշումներով սահմանված օտարման գործընթացի վերջնաժամկետում տարածքում որոշ սեփականատերերի չի ուղարկվել օտարման պայմանագրերի նախագծերը, Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Հայաստանի Հանրապետության կառավարության նշված որոշումները չօտարված սեփականությունների մասով համարվել է անվավեր, իսկ «Լիդեր Մոբիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ճանաչվել է սնանկ: Տարածքի համար հաստատված քաղաքաշինական ծրագիրը մնացել է չիրականացված: Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի նիստի N 37-24 արձանագրությամբ հավանություն է տրվել «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան N 5 հիմնական դպրոցի միջանկյալ տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման ներդրումային ծրագրին:
Նշված արձանագրային որոշմամբ ներդրումային ծրագիրը նախատեսվել է իրականացնել 2 /երկու/ փուլով՝
1-ին փուլ՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից 1278.07 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքում նախատեսվել է կառուցել բազմաբնակարան շենք, ինչպես նաև մոտ 955.69 քմ, հողամասի վրա ապամոնտաժել առկա շենքը և կառուցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի (այսուհետ` Թատրոն) նոր շենք,
2-րդ փուլով նախատեսվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Ամիրյան փողոցի 76-80, Փ. Բուզանդի փողոցի 103-105 հասցեներով սահմանափակված տարածքում, նախկին ձեռքբերող «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության չիրականացրած քաղաքաշինական ծրագրի իրականացում՝ հասարակության և պետության կարիքների համար տարածքի իրացում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի N 1148-Ա որոշմամբ սահմանված կարգով և նույն որոշման հավելված 3-ով հաստատված առաջադրանքին համապատասխան իրականացվել է ներդրումային ծրագրի 1-ին փուլը: Ընկերությունը դիմել է ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար անհրաժեշտ գործառույթների իրականացման խնդրանքով, կցելով տարածքի կառուցապատման էսքիզը, համաձայն որի, հաշվի առնելով հարակից տարածքների արդեն իսկ խիտ կառուցապատված լինելու հանգամանքը, նախատեսվում է կառուցել մեկ բազմաբնակարան շենք և մեկ հասարակական նշանակության շինություն /երկու բազմաբնակարան շենքի փոխարեն/՝ ստորգետնյա միասնական հարկերով:
Հաշվի առնելով նշվածը՝ տարածքի հանրային գերակա շահ ճանաչվող օտարման գոտին առաջարկվում է սահմանել մոտ 4090 քմ: Բացի այդ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի նիստի N 37-24 արձանագրության որոշման ընդունման պահին հողամասի 1քմ կադաստրային արժեք սահմանված է եղել 60.000 ՀՀ դրամ, իսկ ներկայումս այն կազմում է 330.000 ՀՀ դրամ, որը ևս լրացուցիչ ֆինանսական բեռ է ձեռքբերող կազմակերպության համար:
Տարածքի նկատմամբ նոր հանրության գերակա շահ սահմանելը, հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ uեյuմակայուն, հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը և Գլխավոր պողոտայի տվյալ հատվածում կարդիականացվի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանա տարածքի առևտրային և մշակութային նշանակությունը և կդառնա ներդաշնակ արդեն իսկ կառուցապատված հարակից տարածքներին: