Ո՞ր դատարան կարել է բողոքարկել նոտարի գործողությունները (անգործությունը)

Նոտարի անգործությունը, ինչպես նաև նոտարական գործողությունները, բացառությամբ գործարքի վավերացման գործողության, կարող են բողոքարկվել վարչական դատարան:

Դատարանը նոտարական գործողությունների վիճարկման վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում կատարված նոտարական գործողության հետևանքները վերացնելու վերաբերյալ և նոտարին կամ նոտարական գործողություն կատարող պաշտոնատար անձին պարտավորեցնում է կատարելու հայցվող գործողությունը:

Հայցվորի պահանջով դատարանն իրավասու է իր գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված ճանաչելու իրավաբանական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնց հաստատումը ոչ իրավաչափ կերպով մերժել է նոտարի կամ նոտարական գործողություն կատարող պաշտոնատար անձը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել