Պոլիտեխնիկի ՏՀՏԷ ինստիտուտում բացեցինք «Թվային բանկինգի» լաբորատորիա․ Գոռ Վարդանյան

Այսօր Պոլիտեխնիկի ՏՀՏԷ ինստիտուտում բացեցինք «Թվային բանկինգի» լաբորատորիա, որը ստեղծվել է UNIBANK ARMENIA ֆինանսավորմամբ: Այս մասին հայտնում է ռեկտոր Գոռ Վարդանյանը։

«Լաբորատորիան նոր հնարավորություն է ընձեռելու`

  • Բանկային գործ մասնագիտությամբ սովորող ուսանողների որակյալ կրթությունը կազմակերպելուն,
  • Գիտական և մասնագիտական համայնքի համատեղ ջանքերով թվային բանկային համակարգի համար նոր խելացի լուծումներ գեներացնելուն,
  • Տարբեր մասնագիտություններ ունեցող անձաց համար վերապատրաստման և վերավորակավորման մի շարք ծրագրեր իրականացնելուն, բանկային ոլորտում պահանջարկված անհրաժեշտ կարողություններով մասնագիտական կադրերով համալրելու համար:

Երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել խելացի լուծումներ գեներացնող թիմերին ֆինանսապես աջակցել:

Այս համագործակցության մեկնարկը տրվել էր, դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 27-ին Պոլիտեխնիկի և Յունիբանկի միջև ստորագրված ինստիտուցիոնալ համագործակցության հուշագրով»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել