Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին․ Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագրի մասին մանրամասներ ներկայացրեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ խաղաղության պայմանագրին:

«Վաշինգտոնում ադրբեջանական կողմին ենք փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերող մեր տեքստը և սպասում են Ադրբեջանի արձագանքին։ Պետք է ասեմ, որ մենք տեսնում ենք լարվածության որոշակի միտումներ և այդ լարվածությունը կապված է նաև կոնկրետ իրադարձությունների և կոնկրետ իրավիճակների հետ»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ ՀՀ դիրքորոշումը հստակ է՝ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից 2021 թվականի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր:

«Միջազգային հանրությունն աջակցում է մեր այս դիրքորոշմանը, մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նույնպես մեր այս դիրքորոշումը կպաշտպանի: Իհարկե, թվում է, թե հակառակը պետք է լիներ՝ ՀԱՊԿ-ը պետք է հստակ պաշտպաներ մեր դիրքորոշումը և մենք մյուս գործընկերների հետ պետք է աշխատեինք դիրքորոշում կառուցելու համար, բայց մենք հիմա ուղիղ հակառակը ունենք»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել