Աննա Վարդապետյանի հրամանով պաշտոնից ազատվել է Գեղարքունիքի մարզի դատախազը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 14-ին հրաման է ստորագրել, որի համաձայն Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդուարդ Հարությունյանը նոյեմբերի 17-ից կազատվի պաշտոնից։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։

Որոշման մեջ նաև նշված է, որ հրամանը ստորագրվել է՝ հիմք ընդունելով «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ըստ որի՝ դատախազին պաշտոնից ազատելու հիմք է անձնական դիմումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել