26-ամյա երիտասարդը գիշերը փորձել է մտնել մետրոյի կայարան ու ներկել գնացքները

Նոյեմբերի 15-ին, ժամը 04.00-ին, հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը,  գնացքներ ներկելու նպատակով, ներխուժել է Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի կառամատույց:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները կանխել են նրա կողմից գույքը դիտավորությամբ վնասելու փորձը: 26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել