Ոսկյա զարդերի գողություն տաքսու մեջ. ոստիկանություն

Կապանի քրեական հետախույզները նոյեմբերի 15-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ կապանցի 25-ամյա մի երիտասարդ տաքսիով Երևանից Կապան ուղևորվելիս գողացել է մեկ այլ ուղևորի՝ 48-ամյա կնոջ պայուսակը:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Պայուսակում շուրջ մեկ միլիոն դրամ արժողության ոսկյա զարդեր էին:

Կապանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Կապանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողոնի մի մասը:

Ըստ երիտասարդի` մյուս մասը գրավադրել էր Կապանի գրավատներից մեկում: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել