Կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի դիմելկատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու համար:
Կատարողական թերթ տված դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյաժամկետում: Հարկադիր կատարողը, պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստիժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել: