Դատախազի լիազորությունները կասեցվում են`
1) դատախազի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում` մինչև համապատասխան վերջնական որոշման ընդունումը.
2) անվայել այնպիսի արարք կատարելու դեպքում, որը կարող է հիմք հանդիսանալ պաշտոնից ազատելու համար` մինչև տվյալ հիմքով հարուցված կարգապահական վարույթով վերջնական որոշման ընդունումը:
Գլխավոր դատախազի տեղակալի լիազորությունները կասեցվում են Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Մյուս դատախազների լիազորությունները կասեցվում են գլխավոր դատախազի հրամանով:
Դատախազի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է: